ԿԱՏՐՅԱԼ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Romans 3:21-26
P. G. Mathew | Sunday, July 06, 2008
Copyright © 2008, P. G. Mathew
Language [English] [Korean]

Բայց հիմա՝ առանց Օրենքի՝ Աստոծո արդարությունը հայտնված է, ինչպես Օրենքը և Մարգարեները վկայում են: (Հռոմ 3:21)

Լեոն Մորիսը ասաց, որ հավանաբար Հռոմեացիների 3:21-26ը ամենակարեվոր գրված պարբերություններից մեկն է: Մարտին Լութերը այն անվանեց ամբողջ Աստվածաշնչի գլխավոր կետը: Այս հատվածը խոսում է փրկության երեք կողմերի՝ արդարացման, փրկության և քավության մասին: Այս ուսումնասիրության մեջ խոսելու ենք շնորհքով արդարացման մասին:

Վերջերս Pew Forum on Religion and Public Life-ը հարցազրույց անցկացրեց 36,000 չապահասների հետ այն գաղափարի մասին թե արդյո՞ք շատ կրոններ են մարդկանց առաջնորդում հավիտենական կյանքի: Հնդիկ հարցաքննվածներից 89%-ը համաձայն են այն մտքի հետ՝ որ շատ ճանապարհներ կան հավիտենական կյանքին հասնելու: Այդ տեսակետը կիսում են ուղղափառ քրիստոնյաների 72%-ը, կաթոլիկների 79%-ը և ​​բողոքականների 83%-ը: Զարմանալի է որ նաև 57%-ը այն մարդկանց, որ իրենց անվանում են աստվածաշնչին հավատացողներ նույնպես ասել են, որ բազմաթիվ ճանապարհներ կան հավիտենական կյանքին հասնելու:

Կրոնի այս բազմազանությունը հակասում է աստվածաշնչի այն տեսակետին, որ փրկությունը միայն Հիսուս Քրիստոսով է: Հիսուս ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ մեկը Հորը մոտ չի գա, եթէ ոչ՝ ինձանով» (Հովհ. 14:6): Առաքյալները նաև ասացին, «Եւ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ մարդկանց տրված այլ անուն չկա, որով կարելի լինի, որ մենք փրկվենք» (Գործք. 4:12): Քրիստոնեության մասին դոկտոր Սդոթը ասում է,«ոչ մի ուիշ գաղափարախոսություն կամ կրոն չի դավանում ձրի ներում և նոր կյանք նրանց, ովքեր արժանավայել ոչինչ չեն արել այդ կյանքի համար, բայց փոխարեն արժանի են դատաստանի». Եկեք ուսումնասիրենք այս շատ կարևոր հատվածը, որը մեզ սովորեցնում է հավիտենական փրկության ճանապարհը:

ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆ

Հռոմեացիներ 3:21-ը Պողոսը սկսում է այսպես «Բայց հիմա …» (Հունարեն նունի դեյի): Այս «հիմա»-ն հակադրվում է նախկին ժամանակների աստվածային փրկության հետ: Պողոսը վաղորոք խոսեց Աստծո բարկության մասին՝ որը հայտնվեց բոլոր ամբարիշտներին և չա- րագործներին, ովքեր ճշմարտությունը անիրավությամբ են բռնել: Նա հաստատեց, որ բոլորը մեղանչեցին և արժանի են Աստծո բարկությանը: Ոչ մի արդար չկա, ոչ մեկը, որ հասկանում է,և ոչ մեկը որ փնտրում է Աստծոն կամ բարիք է անում և Աստծո վախը չկա մարդկանց աչքերուն առջև (Հռոմ. 1:18-3:20): Հետագայում այս նամակի մեջ նա բացատրում է, որ մարդը անզոր է և մեղավոր: Մարդը Աստծո թշնամին է, քանի որ մեղքի հիմքը թշնամություն է Աստծո դեմ: Մարդը հոգեպես մեռած է: Նրա միտքը թշնամությամբ է լցված Աստծո դեմ և նա չի կարող Աստծոն հաճոյ լինել: Հանցավոր ու դժոխքի ճանապարհը բռնած մարդ չի կարող փրկել ինքզինքը իր բարի գործերով:

Այսպիսով Պողոսը գրում է «Ուստի ո՛չ մեկ մարմին պիտի չարդարանա նրա առջև օրենքի գործերով» (Հռոմ. 3:20): Մենք պետք է փրկվենք ուրիշի միջոցով: Ամենակարող Աստվածը, որի դեմ ողջ մարդկությունը մեղանչել է պետք է փրկե մեզ, քանզի ուրիշ փրկիչ չկա: Բայց, փառք Աստծո, որ նոր շրջան սկսեց: Ժամանակի լրանալուն, շնորհքի եւ աստվածային փրկության շրջանը հասավ մեզ Մեսիայի՝ Հիսուս Քրիստոսի միջոցով: Պողոսը ասում է «Բայց ժամանակի լրանալուն պես Աստված ղրկեց իր Որդին՝ կնոջից ծնված եւ Օրենքի տակ եղավ, որ օրենքի տակ եղողներին փրկե, որ որդեգրություն ստանանք»(Գաղ.4:4-5): Եվ Աթենացիներին նա ասաց «Անցյալում Աստված անտեսեց այսպիսի տգիտությունը, բայց այժմ բոլոր մարդկանց ամենուրեք պատվիրում է ապաշխարհել»:

Շնորհքի շրջանը եկավ, Մեսիայի միջոցով: Եբրայեցիների գրողը ասում է «Բայց հիմա՝ ժամանակների վերջում Քրիստոս հայտնվեց,որ մեղքը ջնջե իր անձը զոհելով» (Եբր. 9:26): Այժմ մենք ապրում ենք այդ «հիմա»-ում, որտեղ մենք կարող ենք Հիսուսի անունը կանչել եւ փրկվել, երբ Հիսուսը ազատում է մեղավորներին մեղքի, հանցանքի, դատապարտության, սատանայի, մահի և դժոխքի ստրկությունից: Պողոսը գրում է «Ահա՛ հիմա է ընդունելի ժամանակը, ահա՛ հիմա է փրկութեան օրը» (2Կորն. 6:2): Այսօր Աստուծո՝ Փրկչի խոստման իրականացման օրն է, խոստում, որը առաջին անգամ հայտնվեց Ծննդոց 3:15-ում, այժմ իրականացավ Հիսուս Քրիստոսով:

ԱՍՏԾՈՑ ՏՐՎԱԾ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապա Պողոսը բացատրում է, թե ինչ է կատարվում այս նոր շրջանում. «Բայց հիմա՝ առանց Օրենքի Աստծո արդարությունը հայտնված է» (Հռոմ. 3:21 մեկընդմիշտ հայտնվեց Հիսուս Քրիստոսի կյանքով, մահվամբ և հարությամբ: Աստծո արդարությունը հայտնվեց բոլորին տեսնելու Հիսուս Քրիստոսի խաչը – մի արդարություն, որ Աստծոց է տրված, մի արդարություն որի կարիքը ունենք, մի արդարություն որ Աստված պահանջում է մեզանից, մի արդարություն որ մենք չունենք: Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար և հարություն առավ մեզ արդարացնելու համար (Հռոմ. 4:25): Ինչպես Մովսեսը պղնձե օձը բարձրացրեց անապատում բուժելու բոլոր նրանց ովքեր խայթվել էին թունավոր օձերից, այնպես էլ Հիսուս Քրիստոսը բարձրացրացվեց խաչին վրա ցույց տալու Աստծոց տրված արդարությունը, որը միայն դա կարող է բավարարել մեր կարիքը: Ավետարանը հայտնում է այս Աստծոց տրված արդարությունը:

ՕՐԵՆՔԻ ԳՈՐԾԵՐԻՑ ԶԱՏ

Աստծո այս արդարությունը «chôris nomou» – մարդու՝ օրենքի գործերից չե: Հիսուսի ժամանակակից Հրեաները սխալ էին հասկացել փրկության ճանապարը, մարդկանց սովորեցնելով, որ փրկությունը կարող են վաստակել իրենց բարի գործերի արժանիքներով՝ Մովսեսի օրենքին հնազանդվելով: Հիսուսը մի առակ ասաց նման մտածող մարդկանց համար Ղուկասի 18-րդ գլխում, նրանք ովքեր վստահ էին իրենց արդարության վրա և վերևից էին նայում ուրիշներին. “Երկու մարդ տաճարը բարձրացան աղոթելու, մեկը՝ Փարիսեցի, իսկ մյուսը՝ մաքսավոր: Փարիսեցին կանգնած էր և այսպես կաղոթեր իր մասին. «Ով Աստված, շնորհակալ եմ քեզանից, որ ուրիշ մարդկանց նման չեմ՝ հափշտակող, անիրավ, շնացող, կամ նույնիսկ այս մաքսավորի պես. բայց շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, և ամբողջ եկամուտիս տասանորդն եմ տալիս»:

Հրեաները սովորեցնում էին, որ փրկությունը սեփական անձով է, ոչ թե Մեսիայով: Մեսիան եկավ իր սեփական ժողովրդին, բայց նրանք մերժեցին իրեն՝ մտածելով որ նրանք փրկչի կարիք չունեն : Սա դեռ ճշմարիտ է մեր օրերում: Բայց Մովսեսի օրենքը երբեք փրկության համար չի տրվել: Պողոսը գրում է, «Ուստի ո՛չ մի մարմին չի արդարանալ Նրա առջեւ Օրենքի գործերով, որովհետև Օրենքով լինում է մեղքի գիտակցություն» (Հռոմ. 3:20): Հետո նա ասում է, «որովհետեւ մենք հաստատում ենք, որ մարդը արդարանում է հավատքով՝ առանց Օրենքի գործերի:» Նրանց ովքեր ցանկանում են փառավորվել իրենց ինքնարդարացման և մարդկային արժանիքներով, նա ասում է, «Օրենքը բարկություն է գործում» (Հռոմ. 4:15): Այլ կերպ ասած, Աստծո բարկությունը կթափվի նրա վրա ով ապավինում է օրենքի վրա: Օրենքը խորացնում և մեծացնում է մեղքը: «Օրենքը տրվեց, որպեսզի հանցանքը ավելանա» (Հռոմ. 5:20):

Հապա ինչպես մարդը, որ մեղքի ստրուկ է, կարող է կատարելապես պահել Աստծո օրենքը: Նա չի կարող: Պողոսը գրում է Հռոմեացիների 3:9-ի և 7:14-ի մեջ, որ մենք «մեղքի տակ» ենք, այսինքն մենք այնքան շատ ենք մեղքի իշխանության և զորության տակ, որ մենք չենք կարող ինքներս մեզ ազատել իր բռնությունից: Աստված ինքը պետք է մեզ ազատեր Իր Որդու միջոցով: Հրեշտակն ասաց Յովսեփին, «Եվ նա որդի կը ծնի, և նրա անունը Հիսուս պիտի կոչես, որովհետև նա իր ժողովուրդին կփրկե իրենց մեղքերից» (Մատթ. 1:21): Հիսուս Քրիստոսը մեզ փրկում է ոչ թե մեր մեղքերի մեջ, այլ մեր մեղքերից-մեղքի զորությունից և իշխանությունից: «Ուրեմն եթե Որդին ազատե ձեզ, իրավի ազատ կլինեք» (Հովհ. 8:36): Ահա թե ինչու մենք պետք է մոտենանք Հիսուսին առանց մեր արժանիքների: Հիսուսը միայն փրկում է այն մեղավորներին, ովքեր գիտեն որ մեղավոր են և ովքեր գիտեն որ չեն կարող իրենք իրենց փրկել: Ցանկացած խնդրանք հիմնված արժանիքների վրա արժանի է դատապարտության:

Պողոսը նկարագրում է Աստծուն որպես մեկը, որ արդարացնում է ամբարշտին (Հռոմ. 4:5): Արդյո՞ք դու ամբարիշտ ես, չա՞ր, մեղավո՞ր, բեռնավորվա՞ծ հանցանքի տակ, ուրեմն արի Հիսուսին: Նա կանի մարդկորեն անհնարինը և կփրկե քեզ: Աստծու համար ամեն բան հնարավոր է:

ՆՈՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ ՉԵՐ

Կրկին նայեք 21-րդ համարին-«Բայց հիմա առանց Օրենքի Աստծո արդարությունը հայտնված է, Օրենքից և Մարգարեներից վկայված լինելով »: Ամբողջ Հին Կտակարանը նաևխոսում է փրկության մասին, որը շնորհքով է հավատքի միջոցով: Աբրահամը, Դավիթը, եւ բոլոր մյուս Հին Կտակարանի սրբերը արդարացան շնորհքով՝ հաւատքի միջոցով, ինչպես Պողոսը քննարկում է Հռոմեացիների 4-րդ գլխի մեջ և ինչպես կարդում ենք Եբրայեցիսում: Ամբակումը ասաց, արդարը հավատքով պիտի ապրի (Եբր. 10:38, Ամբ. 2:4): Պողոսը մեջբերում է Դավիթին Հռովմայեցիս 4-րդ գլխում, ասելով, «Երանի՜նրանց, որոնց անորենությունները ներվեցին, և որոնց մեղքերը ծածկվեցին: Երանի՜ է այն մարդին, որին Տերը մեղք չի սեպեր» (Հռոմ. 4:7-8): Գաղափարը այն է որ մեր մեղքը կը հաշվի ուրիշի դեմ: Հին Կտակարանի զոհաբերությունների ծիսակարգը նշում էր արդարացումը շնորհքով հաւատքի միջոցով: Հիսուսն ինքը նաև խոսեց այդ մասին. «Միթե՞ Քրիստոս չպետք է այսպես չարչարվեր, ու իր փառքը մտներ»: Եւ սկսելով Մովսեսիցը և բոլոր Մարգարեներիցը մեկնում էր նրանց թե ինչ էր գրված Իր մասին գրքերի մէջ…ու նրանց ասաց. «Թե այսպես է գրված, և այսպես պետք էր Քրիստոսին չարչարվել և երրորդ օրը մեռելների միջից հարություն առնել. Եվ Նրա անունով ապաշխարություն և մեղքերի թողություն քարոզել բոլոր ազգերի մեջ՝ Երուսաղեմից սկսած» (Ղուկ. 24:26-27, 46-47):

Փրկության ճանապարհին հաջորդականություն գոյություն ունի Հին եւ Նոր Կտակարանների մեջ: Ամբողջ Հին Կտակարանը խոսում է Աստուծո արդարության մասին օրենքից զատ: Այսպիսի արդարությունը նոր գաղափար չէ. Աստված փրկում է մեղավորներին շնորհքով՝ հավատքի միջոցով բոլոր իրավիճակներում: Աստվածաշունչը երբեք չի սովորեցնում ինքնա փրկություն, որը հենված է արժանիքների վրա: Փարիսեցին, որը հպարտացած էր իր օրենքի գործերով գնաց տուն դատապարտված (Ղուկ. 18:14):

ՁՐԻԱԲԱՐ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ՆՐԱ ՇՆՈՐՀՔՈՎ

Այն մեղավորները, ովքեր հավատում են Քրիստոսին «ձրիաբար արդարացված են Նրա շնորհքով» (Հռոմ. 3:24): «Արդարություն», «արդարացնել» և «արդար» բառերը յոթ անգամ երևում է այս հատվածում: Աստծո արդարությունը, դա արդարացնող, Աստծոց տրված արդարություն է, որը Աստված պահանջում է մեզանից: Քրիստոսի այս իրական արդարությունը բավարարում է մեր կարիքը: Հունարենում «արդարացվել» նշանակում է, որ մեղավորին մի անգամից տրվում է Աստծո արդարությունը, որը մենք կարդում ենք 21-րդ համարում: Աստված տալիս է մեզ իր արդարությունը, մենք ընդունում ենք և արդարացված ենք լինում:

Վեսմինստր Մեծ Վարդապետության գրքհ 70-րդ հարցում, ասում է «Ի՞նչ է արդարացումը»: Սա է պատասխանը. «Արդարացումը դա Աստծո ձրի շնորհքի գործն է մեղավորների համար, որտեղ նա ներում է նրանց բոլոր մեղքերը, ընդունում և նրանց համարում է արդար, ոչ թե նրա համար որ որևէ արժանի բան է գտնված կամ կատարված նրանց մեջ, այլ միայն Քրիստոսի կատարյալ հնազանդության և լիարժեք բավարարությամբ, որ Աստված դա վերագրեց նրանց, և այդ արդարացումը նրանք ստացան հավատքով մենակ»:

Պատկերացրեք մի դատապարտված հանցագործ, որ սպասում է մահապատժի իր հանցանքի համար, սակայն լուր է ստանում որ ազատ է, և կարող է տուն վերադառնալ իր կնոջ, երեխաների և ընկերների մոտ քանի որ մի անմեղ մարդ, որը սիրում էր հանցագործին համաձայնվել է մահապատժի ենթարկվի նրա փոխարեն: Սա է արդարացումը: Բարաբբասն գնաց տուն, որովհետև Հիսուս Քրիստոսը խաչվեց:

Արդարացումը, դա երկնային դատարանի լեզուն է: Օրինաց 25:1-ը ասում է «Երբ մարդիկ վեճ ունեան պետք է բերեն դատարանի առջև և դատավորները կորոշեն այդ գործը՝ արդարացնել անմեղին ու դատապարտել մեղավորին»: Սակայն Հռոմեացիներ 4:5-ում Պողոսը ասում է, «այն մարդը որ գործք չէ անում այլ հավատում է Աստծոն, որ ամբարշտին արդարացնում է, նրա հավատքը համարվում է արդարություն»: Սա թվում է թե հակասություն է, որովհետև ի՞նչպես կարող է Աստված արդարացնել ամբարշտին: Դատավորը պետք է անմեղին հայտարարի անմեղ և մեղավորին մեղավոր: Նրա գործը դա չէ որ մարդկանց անմեղ կամ մեղավոր դարձնի: Բայց մենք հանցավոր, ամբարիշտ, չար մեղավորներ ենք: Իդեպ, մենք Աստծո թշնամիներ ենք: Մինչդեռ Աստված հայտարարում է մեզ արդար:

Առաջի հերթին պետք է հասկանանք, որ երբ Աստված արդարացնում է մեզ, նա հայտարարում է մեզ որպես արդար, ոչ թե մեզ ներքուստ դարձնում է արդար: Արդարացումը սրբագործում չէ: Դոկտոր Սթոթը ասում է, «[Աստված] մեղավորներին հռչակում է օրինականորեն արդար, ազատ ամեն մի պատասխանատվությունից օրենքը խախտելու համար, քանի որ նա իր որդու միջոցով է կրում այդ պատիժը նրանց օրինազանցության համար»: Նաև Պողոսը գրում է, «հիմա մենք արդարացած ենք իր արյունով» (Հռոմ. 5:9):

Արդարացումը, դա Աստծո օրինական հայտարարությունն է, որ մեր մեղքերը ներված են և Աստծո արդարությունը մերն է: Աստված մեզ տալիս է մի նոր օրինական դիրք (PGM): Տիեզերքի Գերագույն Դատավորի՝ Աստծո այս օրինական հայտարարությունը անփոփոխելի է և անբեկանելի: Ով կարող է առարկել այն, ինչը որ տիեզերքի Գերագույն Դատավորը հայտարարել է:

Այո, արդարացված անձերը ինքնաբերաբար փոխված չեն ներսից: Բայց Հայր Աստվածը, ով հայտարարում է, որ մենք օրինականորեն եւ հավիտյան արդար ենք, նաև կտեսնի որ մենք փոխվում ենք ներսիդին: Իրականում եթե մենք չենք փոխվում, ուրեմն մենք արդարացված չենք: Ջեյմս Բոյիսը ասում է, «Իրական արդարությունը» – այսինքն փորձարությամբ արդարությունը – «անմիջապես հաջորդում է արդարացմանը և եթե չի հաջորդում, նշանակում է այդ անձը արդարացված չէ»: Այլ կերպ ասած, եթե արդարացված անձը չի սրբագործվում ապացուցելով իր բարի գործերով՝ հնազանդությամբ, սրբությամբ և բարեպաշտությամբ, ուրեմն արդարացված չէ: Արդարացումը հանգեցնում է սրբագործության:

Կաթոլիկները արդարացումը շփոթում են սրբագործության հետ և նաև արդար համարվելը, արդար դառնալու հետ: Նրանք սովորեցնում են, որ արդարացումը մեզ դարձնում է ներքուստ արդար և որ կապված է մասամբ Աստծո և մասամբ մեր գործերից: Բայց այսպիսի աստվածաբանությունը չի կարող մեզ տալ փրկության վստահություն, որովհետեւ այդ դեպքում մեր արդարացումը հիմնված կլիներ մասամբ մեր անձնական բարի գործերի վրա:

Մենք հավատում ենք, որ նրանք ովքեր արդարացված են, շարունակում են սրբագործվել, և նրանք աստիճանաբար սրբանում են ներքուստ: Այսպիսով, մեր բարի գործերը խոսում են մեր նախնական արդարացման մասին: Աստված արդարացնում է ամբարշտին Քրիստոսի գործի հիման վրա, ինչպես նաև Հոգու սրբագործությամբ Աստված ամբարշտին դարձնում է բարեպաշտ, անհնազանդին՝ հնազանդ և անհավատին՝ հավատացյալ: Հետևաբար Պողոսը ասում է, որ «ձրի են արդարանում նրա շնորհքով» (Հռոմ. 3:24): Նա օգտագործում է ներկա կրավորական ածական դերբայ որ նշանակում է որ մենք չենք արդարացնում ինքներս մեզ, այլ արդարացված ենք ուրիշի գործողությունների միջոցով: Հայր Աստված հռչակում է մեզ արդար Հիսուս Քրիստոսով:

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

Ի՞նչն է մեր արդարացման աղբյուրըը: Աստծո շնորհքը: Պողոսը ասում է, որ մենք «ձրի ենք արդարանում նրա շնորհքով, այն փրկությամբ որ Քրիստոս Յիսուսում է» (Հռոմ. 3:24): Արդար անձ չկա և ոչ էլ ինքնափրկություն, բոլորը մեղանչեցին և մեղքի վարձատրությունը մահ է: Մենք լիովին անպիտան ենք և ամբողջությամբ անզոր: Մենք միայն շնորհքով ենք արդարացված, եւ այս շնորհքը մեզ տրված է որպես պարգև:

Շնորհքը ձրի է մեզ համար, սակայն շատ արժեքավոր է: Որովհետև Աստված չխնայեց իր Որդուն դատապարտությունից, բայց մեզ խնայեց: Պատկերացրեք Աբրահամի ուրախությունը երբ Աստված մի խոյ տրամադրեց Իսահակի փոխարեն, եւ Իսահակը կարող էր նրա հետ տուն վերդառնալ (Ծննդ. 22): Այդ խոյը Հիսուս Քրիստոսն է: Շնորհքը Հոր համար արժեցավ իր Որդու մահը, նույնիսկ խաչի մահը, որտեղ նա աղաղակեց, «Իմ Աստվա՜ծս, իմ Աստվա՜ծս, ինչո՞ւ լքեցիր զիս»: Սա ցույց է տալիս Աստծո շնորհքի մեծությունը: Թողեք էժան շնորհքները: Միայն Աստծո մեծագույն շնորհքը կարող է մեզ արդարացնել:

Աստծո շնորհքը արդարացնում է նրանց ովքեր արժանի են դատապարտության, դրախտ՝ բոլոր նրանց ովքեր արժանի են դժոխքի, եւ հավիտենական կյանք՝ նրանց ովքեր արժանի են հավիտենական մահվան: Այս շնորհքը առատ շնորհք է, շնորհք որ ավելի մեծ է քան մեր բոլոր մեղքերը: Պողոսը գրում է, «Քանի որ եթէ մեկ մարդու հանցանքով՝ մահը թագավորեց այդ մեկով, ո՜րչափ ավելի նրանք, որ կստանան Աստծո շնորհքի առատությունը և արդարության պարգևը, կը թագավորեն կյանքի մեջ մեկի միջոցով՝ Հիսուս Քրիստոսի … Սակայն Օրենքը մեջ ընկավ, որպեսզի հանցանքը շատանա. Բայց ուր որ ավելի եղավ մեղքը, այնտեղ ավելի ևս շատացավ շնորհքը» (Հռոմ. 5:17, 20): Այս շնորհքը մեզ տալիս է ունակություն, կարողություն, որ կատարենք այն ինչ Աստված է ուզում. «Եվ Աստված կարող է բոլոր շնորհքներն ավելացնել ձեզանում, որ ամեն բանի մէջ ամեն ժամանակ բոլոր ձեզի պետք եղածը ունենալով, ամեն բարի գործերի համար ավելանաք» (2 Կորնթ. 9:8): Այս շնորհքը մեզ ուրախություն է պատճառում: Հունարենում «շնորհք» բառը նշանակում է, որ տալիս է մեծ ուրախություն:

Շնորհքը արժեքավոր պարգև է, սակայն ձրի է մեզ համար: Շնորհքը չենք կարող գնել, հետևաբար, փրկությունը ձրի է: Միայն նրանք ովքեր ոչ մի արժանիք չունեն, կարող են ստանալ փրկություն: Մենք այս գաղափարը գտնում ենք Եսայիաի գրքում. «Ով բոլոր ծարավածներ, ջրերուն եկեք. Եվ դուք որ փող չունեք, եկեք, ծախու առեք եւ կերեք, եկեք առեք առանց փողի, առանց վճարի՝ գինի և կաթ» (Ես. 55:1): Մենք կարող ենք գնել շնորհք առանց վճարի, սակայն դա ամենաթանկ պարգևն է, որ կարող ենք ունենալ:

Հովհաննեսը նաև խոսում է այս մասին. «[հարուցյալ Տերը] ինձ ասաց. «Եղա՛վ. ե՛ս եմ Ալֆան և Օմեղան, սկիզբը և վերջը. Ես ծարավին ձրի պիտի տամ կենաց ջրի աղբյուրից» (Հայտն. 21:6): Կրկին, Հովհաննեսը ասում է, «Հոգին և հարսը ասում են. «Եկ. և լսողն թող ասե, Եկ. և նա որ ծարավ է՝ թող գա, եւ նա, որ կամենում է՝ թող առնե կեանքի ջուրը ձրի» (Հայտն. 22:17): Նրանք ովքեր ծարավ են նրանք են, ովքեր ընդունում են որ մեղավորներ են, և չեն կարող փրկվիլ առանց Աստծո օգնության: Նրանք նման են այն սաղմոսերգողին, որ ասում էր, «Ինչպես որ եղջերուն ջրի վտակներին կը փափագի, այնպէս էլ իմ անձս քեզ կը փափագի, ով Աստված: Իմ անձը ծարավ է Աստծոն՝ կենդանի Աստծոն. Ե՞րբ պիտի գամ և երևամ Աստծո առջև» (Սաղ. 42:1-2):

Հիսուսը խոսեց մի թագավորի մասին, որը մեծ խնջույք պատրաստեց (Մատթ. 22:1-14, Ղուկաս 14:15-24): Հյուրերը հրավիրվեցին, բայց բոլորը հրաժարվեցին, ասելով, «Կարիք չունեմ այս խնջույքին. Հող եմ գնել. եզներ եմ գնել. ամուսնանում եմ (եւ այլն): Այդ պատճառով էլ թագավորը հրավիրեց աղքատներին, հաշմանդամներին, կույրերին ու կաղերին որ վայելեն խնջույքը: Աստծո մեծ, հարուստ, բավարար շնորհքը, որը կարող է մեզ դարձնել գիտակ, դա նախատեսված չէ հարուստի, հռչակավորի և ամբարտավանի համար, այլ աղքատների, հաշմանդամների, կույրերի և կաղերի: Փրկությունը դա ամեն մի մարմնավաճառի կամ մաքսավորի համար է, որ աղաղակում է «Ողորմե ինձ՝ մեղավորիս»: Այդ մեծ փրկությունը խաչի վրայի ավազակի համար է, որը իր վերջին շնչով աղաչեց Տիրոջը, «Հիշե զիս, երբ գաս քո թագավորությունում»: Սրանց նման մարդկանց, Աստված բացում է դրախտի դռները և նրանք Քրիստոսի հետ խնջույք պիտի ունենան, և հիմա և ապագայում: Շնորհք չկա հպարտ Հերովդեսների, Պիղատոսների, քահանայապետների, Փարիսեցիների եւ Սադուկեցիների համար:

Հիսուսը փրկում է մեղավորներին-միայն մեղավորներրին, իր զարմանալի շնորհքի ճոխությամբ: Յովհաննես Սդոթը ասում է, «Շնորհք նշանակում է, Աստված սիրում է, Աստված իջնում է, Աստված գալիս է փրկելու, Աստված նվիրում է իրեն առատությամբ Հիսուս Քրիստոսի միջոցով »:

ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՀԻՄՔԸ

Մեր արդարացման հիմքը Հիսուս Քրիստոսի կյանքի, մահվան և հարության գործն է: Արդարացումը համաներում չէ, որը ներում է առանց սկզբունքի: Արդարացումը չէ նշանակում չար մարդին տեսնել որպես բարի մարդ: Այն հիմնված է Աստծո արդարության վրա, որը ցույց է տրվում Հիսուս Քրիստոսի կյանքով և մահով: Աստծո բարկությունը ընդեմ ընտրված մեղավորի թափվեց Աստծո անբիծ, անմեղ Որդու, Աստուծո անարատ գառան վրա: Ինչոր մեկը ասել է, որ առանց խաչի, անարդարի արդարացումը կլիներ անարդար, անբարոյական, և անհնար: Իսկ Քրիստոս մեռավ չարերի համար և նրանց փոխարեն:

Հռոմեացիների 1:18-ում Պողոսը ասում է, որ Աստծո բարկությունը հայտնված է բոլոր ամբարիշտների վրա: Մինչ Հռոմեացիների 5:6-ում գրում է նա, «Արդարև մինչ մենք տակավին տկար էինք, հարմար ժամանակին՝ Քրիստոս մեռավ ամբարիշտների համար»: Մենք այժմ կարող ենք հասկանալ Հռոմեացիների 4:5-ում գրվածը, որը ասում է. «Աստված… կ՚արդարացնե ամբարիշտը»: Նա այդպես է անում, որովհետեւ Քրիստոս մեռավ ամբարիշտների համար:

Հիսուսը մահացավ մեր փոխարեն: Նա է մեր Զատկի Գառը: Հովհաննես Մկրտիչը հայտարարեց, «Ահա՛ Աստծո Գառը, որ կը վերցնե աշխարհի մեղքը» (Հովհ. 1:29): Եբրայեցիս 9:14-ում կարդում ենք, «Էլ ո՜րչափ ավելի Քրիստոսի արյունը, որ հավիտենական Հոգով իր անձն անարատ պատարագ մատուցանեց Աստծո, պիտի մաքրե ձեր խղճմտանքը մեռած գործերից, որ կենդանի Աստծոն պաշտեք»: Պետրոսը գրում է, «Որովհետև դուք գիտեք թե ո՛չ թե ապականացու արծաթով կամ ոսկիով ազատագրվեցիք ձեր հայրերեն ավանդված փուճ վարքեն, հապա Քրիստոսի պատվական արյունով, որպես մի անբիծ և անարատ գառի … Որովհետև Քրիստոսն էլ մեկ անգամ մեռավ մեղքերի համար, Արդարը՝ անարդարների համար, որպեսզի մեզ մոտեցնե Աստծոն» (1 Պետ. 1:18, 3:18): Պողոսը ասում է, «Որովհետև Քրիստոսի սերը ստիպում է, որ մտածենք, թե եթէ մեկը մեռավ բոլորի համար, ուրեմն բոլորն էլ մեռած են» (2 Կորնթ. 5:14): Մեր փոխարեն Հիսուսը բավարարեց Աստծո սուրբ օրենքների բոլոր պահանջները:

Երբ Աստված ձրիաբար արդարացնում է մեզ իր շնորհքով, նախ նա ներում է մեր բոլոր մեղքերը: Այդ է պատճառը, որ Պողոսը կարողացավ ասել, «Երանի՜ այն մարդին, որին Տերը մեղք չի սեպի» (Հռոմ.4:8): Հիսուս Քրիստոսն է մեր մեղքերի պատասխանատուն:

Երկրորդ նա մեզ տալիս Աստծո արդարության ձրի պարգևը, նույնիսկ Քրիստոսի արդարությունը: Պողոսը ասում է, «Որովհետև ինչպես շատերը մեղավոր եղան մեկ մարդու անհնազանդությամբ, այնպես էլ մեկի հնազանդությամբ շատերը արդար կլինեն» (Հռոմ.5:19): Այլևես մենք Աստծո բարկության և մեղքի իշխանության տակ չենք: Այլևես Սատանան մեր տերը չե: Այժմ մենք Աստծո օրհնության տակ ենք, որը մեզ բերում է արդարացումը: Քրիստոսի փոխարինող գործի հիման վրա մենք արդար ենք և ունենք արդարություն, ներում, հավիտենական կյանք և փառք. մենք ունենք նաև խաղաղություն Աստծո հետ և ճաշակում ենք Աստծո խաղաղությունը: Որպես Աստծո որդեգրված զավակներ մենք միավորված ենք Քրիստոսի հետ և այն ամեն ինչը, որ նա ունի մերն է: Մենք ունենք հաղորդակցություն Հոր և Որդու հետ:

Պողոսը գրում է այս կրկնակի գործարքի մասին, «Աստված Քրիստոսով հաշտեցրեց աշխարհը իրեն հետ՝ նրանց հանցանքները իրենց չվերագրելով… Աստված մեզ համար մեղավոր սեպեց նրան, որ մեղք չգիտեր, որպեսզի նրանով մենք դառնանք Աստծո արդարությունը» (2Կորնթ.5:19,21): Մեր բոլոր մեղքերը վերցվեցին մեր գլխից և դրվեցին Հիսուս Քրիստոսի վրա, ով ոչ մի մեղք չեր գործած: Մեր մեղքերը դարձավ նրանը և նա քավեց դրա համար, և նրա արդարությունը այժմ մերն է:

Մեկ այլ տեղ Պողոսը ասում է, «Եվ դուք Հիսուս Քրիստոսում եք, նրանով՝ ով Աստվածանից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն» (1Կորնթ.1:30): Հիսուս Քրիստոսը մեր արդարությունն է, սրբությունը և փրկագնումը: Քրիստոսը բաժանված չէ: Եթե մենք արդարացած ենք, ապա կսրբագործվենք և կըփառավորվենք:

Այլևես մենք չենք փորձում թաքնվել թզենու տերևների տակ կամ մեր ինքնա-արդարացման կեղտոտ ծածկոցի տակ: Այլևես մենք չենք հպարտանում մեր աղտոտ մարդկային արժանիքներով: Մենք ծածկված ենք Քրիստոսի արյունով և այժմ արդար ենք Աստծո արդարությամբ: Մենք Քրիստոսի մեջ ենք: Աստվածային դատապարտությունը կախված էր մեր վրա, պատրաստ ընկնելու և մահապատժի ենթարկելու մեզ, բայց փառք Աստծո, որ այն ընկավ ոչ թե մեր վրա այլ մեկ ուրիշի՝ Հիսուս Քրիստոսի, ժամանակի և տարածության մեջ, Գողգոթայի խաչի վրա: Այժմ Աստծո այս արդարությունը հայտնված է: Երանի նրան որ կնայի և կփրկվի: